
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության պետ Արսեն բաբայանը սոցցանցի իր էջում գրել է. «Այս պահին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արտասահամանում բուժում ստանալու կարիք չունի: ԱԺ նախագահը շարունակում է ստանալ համապատասխան բուժումները և շարունակում է աշխատել, որքան անհրաժեշտ է: Եթե հետագայում կարիք լինի բուժումը շարունակելու, այդ թվում արտասահմանում, ապա Գալուստ Սահակյանը կորոշի, թե որտեղ ստանալ բուժումը»: