
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ընկերական հանդիպումներ կանցկացնեն Հարավային Կորեայի, ինչպես նաև Բոսնիայի և Հերցոգովինայի հետ, որոնք տեղի կունենան Եվրո-2016-ից առաջ, հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Եվրոպայի գործող չեմպիոնները Բոսնիայի թիմի հետ կհանդիպեն մայիսի 29-ին: Հանդիպումը կկայանա Շվեյցարիայում` «Սանկտ-Գալեն» մարզադաշտում: Հարավային Կորեայի հետ իսպանացիները կխաղան հունիսի 1-ին Ավստրիայում:
Ավելի վաղ հաստատվել էին ընկերական խաղերն Իտալիայի (մարտի 24) և Ռումինիայի հետ (մարտի 27):