ԱՅԼ ԵՐԿՐԻ ԴԱՏԱԽԱԶԻ ԽՈՍՔՆ ԱՎԵԼԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած իշխանությունների` Տիգրան Սարգսյանի օֆշորային պատմությունը մոռացության տալու համառ ջանքերին` այս թեման, այնուամենայնիվ, չի սպառվում: Բավական չէր` Կիպրոսի դատախազ Պետրոս Կլերիդեսը Երեւանում հայտարարեց, թե անհնար է օֆշորային գոտում որեւէ մեկի անունով հաշիվ բացել առանց տվյալ անձի իմացության, հիմա էլ այս թեմային անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա «Երկիր»-ի հետ զրույցում ասել է, թե չի կարող չհավատալ Կիպրոսի դատախազի խոսքերին. «Ես իրավունք չունեմ չհավատալու, եթե ասում է: Ինքն ավելի լավ գիտի իրենց օրենսդրությունը, քան ես: Ինչպե՞ս կարող եմ չհավատալ»: Փաստորեն, բացի Տ. Սարգսյանից ու նրա մերձավոր շրջապատի մաս կազմող ՀՀԿ-ականներից, որեւէ մեկն այսօր չի հավատում ՀՀ վարչապետի արդարացումներին, որ ինքը տեղյակ չի եղել, թե ինչպես են իր անունով օֆշորային գոտում հաշիվ բացել, եւ որ այդ գործընթացի արդյունքում ունեզրկվել է գործարար Փայլակ Հայրապետյանը:
Հ.Գ. Երեկվա դրությամբ Տ. Սարգսյանը դեռ չէր դիմել դատախազություն` խնդրելու պարզել այս հայտարարությունների իսկությունը:




Լրահոս