Հարց քաղաքացիներից ` առանց աշխատանքի թույլտվության ովքե՞ր կարող են աշխատել ՀՀ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmԼur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected]  հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխաններն կգտնեք մեր կայքում:

ՀԱՐՑ. Առանց աշխատանքի թույլտվության ովքե՞ր կարող են աշխատել ՀՀ-ում:

Իլոնա Հարոյան (48 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում կարող են աշխատել՝

ա) ՀՀ-ում մշտական եւ հատուկ կացության կարգավիճակ ունեցողները,

բ) առանձին հիմքերով ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով,

գ) ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների եւ դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա,

դ) մերձսահմանային շրջանների աշխատողները, ինչպես նաեւ՝ կարճ ժամկետով ժամանող մշակութային եւ սպորտային մասնագիտություն ունեցող անձինք,

ե) օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների հիմնադիրները, տնօրենները կամ լիազորված ներկայացուցիչները,

զ) օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպությունների աշխատակիցները՝ ՀՀ-ում տեղակայված այդ կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատելու նպատակով,

է) օտարերկրյա առեւտրային կազմակերպության կողմից իր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն առաքվող կամ օտարերկրյա առեւտրային կազմակերպություններից գնված մեքենաները, սարքավորումները, հաստոցները դիտարկելու, վերանորոգելու եւ դրանք շահագործելու համար աշխատողներին որակավորելու նպատակով 6 ամսից ոչ ավել ժամկետով ժամանող օտարերկրյա մասնագետները,

ը) ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող կամ այլ անձինք,

թ) ուսումնական հաստատություններում դասախոսություններ կարդալու նպատակով հրավիրված օտարերկրյա ուսումնական հաստատությունների դասախոսները,

ժ) լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հավատարմագրված ներկայացուցիչները, ժա) փախստականի կարգավիճակ ունեցող, ՀՀ-ում քաղաքական ապաստան ստացած օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք՝ կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով, ժբ) համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա արձակուրդների ժամանակ աշխատանքային փոխանակումների շրջանակներում աշխատանք կատարող ուսանողները:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքել եւ նրա աշխատանքն օգտագործել՝ լիազորված մարմնի կողմից օտարերկրացի աշխատողին տրված աշխատանքի թույլտվության հիման վրա:




Լրահոս