
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ առկա վիճակը եւ հետագա անելիքները ուսումնասիրելու համար։ Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Աշխատանքային խմբում ընդգրկված են ինչպես նախարարության, այնպես էլ գործարանի եւ «Երեւան ՋԷԿ-ի» ներկայացուցիչները։ Աշխատանքային խումբը գլխավորում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Լ.Շահվերդյանը։
Նախարարի հանձնարարությամբ՝ ուսումնասիրելով «Նաիրիտի» ներկա վիճակը, աշխատանքային խումբը կարճ ժամանակահատվածում պետք է ներկայացնի առաջարկություններ՝ գործարանի հետագա զարգացման անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ։