ArmԼur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխաններն կգտնեք մեր կայքում:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե որո՞նք են ծնողական իրավունքներից զրկելու հիմքերը: Ի՞նչը կարող է բավարար հիմք հանդիսանալ՝ ծնողին ծնողական իրավունքից զրկելու համար:
Գուրգեն Հովակիմյան (37 տարեկան, առաքիչ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ծնողական իրավունքներից զրկելու հիմքերն են՝ – երեխայի դաստիարակության պարտավորությունից խուսափելը, – երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքը, – ծնողների մոտ խրոնիկ ալկոհոլիզմի կամ թմրամոլության առկայությունը, – երեխայի ցանկացած տեսակի շահագործումը, որը երեխային մուրացկանության եւ շրջմոլիկության է ստիպում, – երեխայի նկատմամբ դիտավորությամբ կատարած հանցագործության համար ծնողներից մեկին դատապարտումը:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ծնողական իրավունքներից զրկված ծնողները կորցնում են երեխայի հետ ազգակցության փաստի վրա հիմնված բոլոր իրավունքները (երեխաներից ժառանգելու, նրանցից ապրուստի միջոց ստանալու, ինչպես նաեւ երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնությունների ու պետական նպաստների իրավունքներից օգտվելու):