Գալուստ Սահակյանն արտերկրում է. նա բժշկական հետազոտություն կանցնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ տեղեկատվության միջոցների եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հայտնում է, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մեկնել է արտասահման՝ կարճատև արձակուրդի, որի ընթացքում նաեւ բժշկական հետազոտություն կանցնի. «ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում: Արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կանցնի նաև բժշկական հետազոտություն: Միաժամանակ հայտնում ենք, որ ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գալուստ Սահակյանը փետրվարի 17-ին տեղափոխվել էր հիվանդանոց:




Լրահոս