Ազգային ժողովի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի համար նոր Ընտրական օրենսգրքի մի քանի կետեր անընդունելի են: ArmLur.am-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ այդ կերպ փորձ է արվում խոչընդոտներ ստեղծել կուսակցությունների համար:
Որպես օրինակ նա բերեց ընտրագրավի չափի մեծացումը, դիտորդների և լրագրողների թվի սահմանափակումը և այլ հարցեր:
«Այնքան անհասկանալի և խճճված դրույթներ կան, օրինակ, հաշվարկի հետ կապված: Սատանան դրանից գլուխ չի հանի, իմ կարծիքով միայն Հրայր Թովմասյանի գիտի` ինչպես պիտի հաշվի», – հավելեց նա:
Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում: