Էլեկտրաէներգիայի վարձավճարների ուռճացված լինելու մասին բողոքին ընթացք է տրվել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե բնակիչների կողմից բողոքներ կան, պատրաստ ենք ուսումնասիրել: ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով էլեկտրաէներգիայի վարձավճարների ուռճացված լինելու մասին խոսակցություններին, նշեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:

«Ես ճշտել եմ, խոսել եմ ՀԷՑ-ի ղեկավարության հետ, իրենք ինձ պատասխանել են, որ 90 տոկոսը թյուրիմացության հետևանք է: Մեկ հիմնավոր բողոք է եղել, որին ընթացք է տրվել», – ընդգծեց նա:

Անդրադառնալով «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցին` Յոլյանը նշեց. «Բոլոր տարբերակներն էլ հնարավոր են: Այն վեց տարի է չի գործում, պետության կողմից քայլեր արվել են, որ «Նաիրիտ»-ը կրկին սկսի գործել»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

 




Լրահոս