«Երիտասարդ ընտանիքներին` մատչելի բնակարան» ծրագիրը դեռևս քննարկման փուլում է և այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որով մի քանի պայմաններ լավացվեցին: Կառավարության նիստից հետո, անդրադառնալով ծրագրին, այս մասին նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Անդրադառնալով տարիքային շեմի բարձրացմանը` նախարարը նշեց. «Որոշումը նոր է ընդունվել, մենք կունենանք լրացուցիչ քննարկումներ: Այդ ուղղությամբ առարկայական քայլեր են արվում և շարունակական է լինելու», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: