Թող հայերը որոշեն. Ժիրինովսկին՝ Թուրքիայի ոչնչացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ով ավելի վաղ հնչեցրել էր Թուրքիայի ոչնչացման ծրագիրը, հայտարարել է, որ Թուրքիան կկործանվի արդեն 5-10 տարուց: Այս մասին նա ասել է Lenta.ru-ի հարցազրույցում:

Խոսելով հայկական պատմական հողերի վերադարձման մասին, Ժիրինովսկին ասել է. «Թող հայերը որոշեն: Ինչպե՞ս են քրդերը պաշտպանում իրենց պետությունը: Զենքը ձեռքին: Այդպես էլ հայերը թող օգտագործեն դիվանագիտական, տնտեսական, քաղաքական, բարոյական և ցանկացած այլ միջոց: Վերջին հաշվով, նրանք ստիպված կլինեն վերադարձնել իրենց հողերը ռազմական ուղով»:

Պատասխանելով Ռուսաստանի կողմից դիվանագիտական աջակցության հնարավորության մասին հարցին, Ժիրինովսկին ընդգծել է. «Իհարե, մենք աջակցում ենք և՛ հայերին, և՛ քրդերին, և՛ հույներին, և՛ բուլղարացիներին, և՛ սիրիացիներին: Նրանք բոլորն ատում են Թուրքիային: Թուրքիան շրջապատված է թշնամիներով»:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան     




Լրահոս