
Մեր տեղեկություններով, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վերադարձել է Հայաստան: Նա գտնվում էր Գերմանիայում: Ինչպես հայտնի է, նա մեկնել էր արտասահման բուժզննում անցնելու նպատակով:
ArmLur.am-ը տեղեկությունը փորձեց պարզել ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից, ով հարցին անորոշ պատասխան տվեց. «ԱԺ նախագահը վերջին աշխատանքային օրվա դրությամբ դեռևս գտնվում է արձակուրդում»: Այսօր ոչ աշխատանքային օր է, արձակուրդից վերադառնում են աշխատանքային օրերին: Ւսկ թե ո՞ր երկրում է անցկացնում արձակուրդը, ե՞րբ է մեկնել և ե՞րբ կվերադառնա, պարոն Սահակյանի անձնական որոշելիքն է և անձնական կյանքը»:
Մեզ չհաջողվեց պարզել, թե ինչպես է խորհրդարանի նախագահի ինքնազգացողությունը: