Կհայհոյեն, մի բան էլ ավել, պառլամենտական օրենքներ են։ Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Առաքել Մովսիսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև օրեր առաջ ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպին, նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե նման դեպքերը մշտապես տեղի են ունենում հենց ՀՀԿ-ականների մասնակցությամբ, ԱԺ նախագահն արձագանքեց. «Հատկապես ձեզ այդպես պիտի թվա, որովհետեւ ՀՀԿ-ականները իշխանության մեջ են»:
«Աշխարհի բոլոր պառլամենտներն են այդպիսին, այնպես որ նիստի ժամանակ, իհարկե, հայհոյանք էլ է լինում, մարդու էլ են փորձում ինչ-որ մի բան անել», – հավելեց նա: