
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բրյուսելի ահաբեկչությունների պատասխանատվությունը: Ծայրահեղականների համապատասխան հայտարարությունը մեջբերում է ահաբեկիչների հետ կապ ունեցող «Ամաք» տեղեկատվական գործակալությունը:
Վերջին տվյալների համաձայն՝ այսօր Բրյուսելում տեղի ունեցած սերիական ահաբեկչությունների զոհ է դարձել 28 մարդ, ևս 80-ը վիրավոր է:
Օրեր առաջ Բելգիայում ձերբակալվել էր փարիզյան ահաբեկչությունների թիվ մեկ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը: Բելգիական մի շարք հայտնում են, որ հենց նա է կանգնած պայթյունների հետևում: