16 կին մահապարտ է ուղարկվել Ռուսաստան, գրում է Lifenews-ը:
Lifenews-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթում ասվում է, որ իրենց «Քյաջի ալ-Բիրու»-ի զինյալներ համարող 16 մահապարտ կանանց նախապատրաստել են Թուրքիայի տարածքում: Այս մասին տեղեկացվել են նաև ՌԴ ուժային կառույցները:
Իրավապահ մարմինների աղբյուրները հայտնում են, որ մահապարտներն ուղարկվել են Ռուսաստան ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով: