Մահապարտ ահաբեկիչը հարձակում է գործել Աֆղանստանում ամերիկյան ավիաբազայի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն Աֆղանստանում գտնվող ամերիկյան «Բագրամ» ավիաբազայի մոտ, փոխանցում է Reuters-ը:

Հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել: Զոհվածների և տուժածների ազգությունը չի հաստատվել:

Գործակալությունը հայտնում է նաև, որ «Թալիբան» ծայրահեղական շարժումը թվիթերի իր էջում իր վրա է վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը: Ծայրահեղականների խոսքով՝ 19 զինծառայող է զոհվել:

Քաբուլում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում հաստատել են հարձակման փաստը:

«Բագրամ» ավիաբազան գտնվում է Քաբուլից 40 կմ հեռավորության վրա և համարվում է Աֆղանստանում ԱՄՆ ԶՈւ հիմնական բազաներից մեկը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս