ՕԵԿ խմբակցությունը «Հայկական վերածնունդ» չի դառնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը մերժեց ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Մհեր Շահգելդյանի և Հովհաննես Մարգարյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով նրանք առաջարկում էին թույլ տալ խմբակցություններին փոխել իրենց անվանումը: Արդատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկը հակասում է «Ազգային ժողովի կանոնակարգում» նախատեսված խմբակցությունների ստեղծման սկզբունքին:

«Բացի դրանից, օրենքի նախագծի ընդունման դեպքում հնարավոր է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում գործող պատգամավորական խմբակցությունը, առանց հաշվի առնելու իրենց առաջադրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կարծիքը, իր նախաձեռնությամբ փոխի խմբակցության անունը, ինչը չի նպաստի պետության քաղաքական համակարգի կայունությանը»,- հավելեց Հովհաննիսյանը:




Լրահոս