Նոր զարգացումներ Գորիսի ոստիկանապետի ծեծի գործով. դատարանը որոշում կայացրեց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մարտի 8-ին Գորիսում տեղի ունեցած աղմկահարույց գործի կիզակետում հայտնված Արթուր Գևորգյանը կես միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ նրան ծեծի էր ենթարկել Գորիսի ոստիկանապետ, այժմ լիազորությունները դադարեցված Գևորգ Ազիզյանը:

Հիշեցնենք, որ նշված օրը՝ երեկոյան, մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ ասելով՝ փակ է։ Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը։ Երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար՝ փակ։ Այս խոսակցությունը լսելուն պես քաղաքացիական հագուստով ոստիկանապետը շրջվել է ու հաշիվ պահանջել երիտասարդից, ապա օձիքից բռնած, քարշ տալով նրան փորձել է ներս տանել։ Ոստիկանապետը կարճ ռազբորկայից հետո անցել է բռունցքներին ու ծեծի ենթարկել Արթուր Գևորգյանին՝ հայհոյանքներ տալով։

Մանրամասները` ArmLur.am-ի բացառիկ տեսանյութում:




Լրահոս