Հուլիսի 22-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Էրեբունու բաժնի ծառայողները Սասունցի Դավթի փողոցի թիվ 1 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1956 թ. ծնված Արամայիս Կ.-ին, որի խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել է “Սամսունգ” տիպի բջջային հեռախոս և “Վիվա-Սել” բջջային օպերատորի “ալո” քարտ` կտրված:
Արամայիս Կ.-ն հայտնել է, որ բջջային հեռախոսը նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, գողացել է Սասունցի Դավթի հրապարակի ավտոկանգառում` անծանոթ կնոջ պայուսակից:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամայիս Կ.-ն նշված բջջային հեռախոսը գողացել է 1985 թ. ծնված Ռուզաննա Հ.-ի պայուսակից: Կատարվում է հետաքննություն: