
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հետաքրքրված Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատայի ծառայություններով:
«Marca»-ն տեղեկացնում է, որ գերմանական ակումբը ֆուտբոլիստին ցանկանում էր ձեռք բերել դեռ երկու տարի առաջ: Այն ժամանակվա դորտմունդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շատ էր ուզում իսպանացուն տեսնել իր թիմում, սակայն նա ընտրեց այլ ակումբ: