«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը մարտի 17-ին, իսկ «Յուքոմ» ՍՊԸ-ն մարտի 12-ին գրություններ են ուղարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Դիմումատուները խնդրել են համաձայնություն տալ, որպեսզի ընկերության բաժնետեր Արամ Խաչատրյանը կարողանա գրավադնել իրեն պատկանող բաժնեմասի 5.5 տոկոսը:
Ի դեպ, բաժնետոմսերը գրավադրվելու են «Արարատբանկ»-ում: Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսին հանձնաժողովը «Յուքոմ» ինտերնետ-օպերատորի բաժնետիրոջը նույնպես թույլատրեց գրավադրել ընկերության բաժնետոմսերի 71 տոկոսը: «Յուքոմ»-ը անցած տարի գնեց «Orange Armenia» ընկերությունը: Իսկ մի քանի օր առաջ էլ հայտարարվեց, որ ապրիլի 1-ից «Օրանժ» ապրանքանիշն այլեւս չի լինի: