Գերմանիայի հավաքականը հույսը դնում է Բոատենգի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի օգնական Տոմաս Շնայդերը հայտնել է, որ Եվրո-2016-ի ժամանակ հույսը դնում են նաև «Բավարիա»-ի պաշտպան Ժերոմ Բոատենգի վրա:

27-ամյա ֆուտբոլիստը ներկայումս վերականգնվում է վնասվածքից և շարք կվերադառնա հաջորդ ամիս: «Հուսով ենք, որ Բոատենգը շարք կվերադառնա, իսկ եթե ոչ, ապա պետք է մտածել նրան արժանի փոխարինողի մասին: Ինչ վերաբերում է Ռուդիգերին և Տախին, ապա նրանց մի փոքր ժամանակ է պետք մինչ բարձրակարգ պաշտպանների հետ համեմատելը», – ասել է Շնայդերը:




Լրահոս