Եթե Բալոտելին ցույց տա իր պոտենցիալը, նրան կանգնեցնել չի լինի. Յոահիմ Լյով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը բարձր է գնահատել անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի պոտենցիալը:

«Երբ ինձ բախտ է վիճակվել տեսնել նրա խաղը Իտալիայի առաջնության ժամանակ, կամ մեր դեմ խաղերում, նա ուղղակի հրաշալի էր:

Եթե նա ամբողջությամբ օգտագործի իր պոտենցիալը, ապա նրան ոչ ոք չի կանգնեցնի: Բայց նա, իհարկե, դեռ շատ հեռու է դրանից: Նա իրեն շատ հազվադեպ է ցուցադրում»,- ասել է Լյովը:




Լրահոս