Գերմանիայի ընտրանին ընկերական հանդիպումներ կանցկացնի Իտալիայի և Անգլիայի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը Եվրո-2016-ի եզրափակիչ մրցաշարից առաջ ընկերական հանդիպումներ կանցկացնի թոփ-հավաքականների հետ:

2016թ. մարտի 26-ին Յոահիմ Լյովի թիմը Բեռլինում կհանդիպի Անգլիային, իսկ երեք օր հետո Մյունխենում՝ Իտալիային:  Վերջին անգամ Գերմանիան Անգլիայի հետ հանդիպել էր 2013թ.-ին և հաղթել 1:0 հաշվով: Իտալիայի հետ բունդեսթիմը ևս հանդիպել էր 2013-ին, և հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:




Լրահոս