Իսլամիստների շարքերում Բելգիայի ավելի քան 300 քաղաքացի է մասնակցել սիրիական կոնֆլիկտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում Բելգիայի 386 քաղաքացի է մասնակցել զինված կոնֆլիկտին, գրում է La Derniere Heure-ը:

Տվյալ տեղեկությունը տրամադրել է Բելգիայի ՆԳՆ-ն: Գերատեսչությունում հայտնել են, որ ևս 59 մարդ փորձ է կատարել մեկնել Սիրիա, սակայն նրանց չի հաջողվել:

Ավելի վաղ Գերմանիայի քրեական գործերի հարցով դաշնային գերատեսչությունը հայտնել էր, որ Գերմանիայից ավելի քան 800 քաղաքացի է մեկնել Իրաք և Սիրիա՝ «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմնավորումների շարքերը համալրելու համար:




Լրահոս