Էմերիկ Լապորտը վիրահատության է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բիլբաոյի «Ատլետիկ»-ի պաշտպան Էմերիկ Լապորտը ծանր վնասվածքի հետևանքով վիրահատության է ենթարկվել: Ըստ այդմ, 21-ամյա ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել 3-4 ամսով:

Դրա հետևանքով, Լապորտը չի մասնակցի մրցաշրջանի վերջնամասի խաղերին, ինչպես նաև բաց կթողնի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը: Ակնկալվում է, որ ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա ամռանը, երբ «Ատլետիկ»-ը կսկսի նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին:




Լրահոս