«Բարսելոնա»-ն պարտվեց Լապորտի համար պայքարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ն պարտություն է կրել «Ատլետիկ»-ի կիսապաշտպան Էմերիկ Լապորտի համար պայքարում: Վերջինս մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, հայտնում է Sport-ը:

Կատալոնական ակումբը տաղանդավոր ֆուտբոլիստի խաղին հետևել է երկու տարուց ավելի և հույս ունեին, որ ի վերջո ամռանը կկարողանան իրականացնել տրանսֆերը: Սակայն նրանց խաղաքարտերը խառնել է Խոսեպ Գվարդիոլայի` «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու որոշումը:

Անգլիական ակումբի ղեկավարությունը համաձայնվել է մասնագետի` Էմերիկին ձեռք բերելու առաջարկի հետ և ֆուտբոլիստի հետ արդեն նախնական համաձայնության են հասել: Անգլիական ակումբին դեռ մնում է համաձայնեցնել ֆուտբոլիստի տրանսֆերը:




Լրահոս