«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն անդրադառնալով Լևոն Զուրաբյանը`4+4+4 ձևաչափին, նշեց որ«Ազատ դեմոկրատներ»-ը ոչ թե պաշտպանում է ինչ-որ ձևաչափ, այլ պաշտպանում և առաջ են տանում այն պլատֆորմը, այն հինգ կետերի միասնական պահանջը, որի տակ ստորագրել են թե՛ իրենք, թե՛ այլ քաղաքական ուժեր, թե՛ հասարակական կազմակերպություններ:
«Մենք մասնակցում ենք այնպիսի պրոցեսների, որոնց վրա ազդեցություն ունենք, եւ որոնց կողմնակիցն ենք: Լուրջ չեմ համարում, որ որեւիցե մեկը` սկսած Ազգային ժողովի նախագահից, վերջացրած պատգամավորներով, ինձ որեւիցե պրոցեսի դիտորդի կարգավիճակով հրավիրի: Եւ կարծում եմ, որ դա ուղղակի սայթաքում է եղել, երբ որեւէ մեկը նման հայտարարություն է արել», – հավելեց նա:
«Ժողովուրդ»-ը մասնավորապես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանից հետաքրքրվեց` 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրենց կուսակցությունը դաշինք կազմելու նպատակով բանակցելու է այլ ուժերի հետ: ««Ազատ դեմոկրատներն» ունի իր հստակ քաղաքական օրակարգը երկրի այսօրվա թե՛ արտաքին, թե՛ ներքին մարտահրավերների նկատմամբ: Մենք գտնում ենք, որ միավորումները, համախմբումները արդարացված են, եթե դա տեղի է ունենում բացառապես գաղափարական հենքի վրա: Իսկ այն քաղաքական գործիչները կամ ուժերը, որոնք գործում են ազատական դաշտում, որոնց տեսլականները համընկնում են մեր տեսլականների հետ կարեւորագույն խնդիրների հետ կապված` սկսած Սահմանադրությունից, վերջացած Հայաստանի զարգացման ուղղությունների վերաբերյալ, նրանց հետ բանակցելու առանձնապես կարիք չկա, որովհետեւ նրանց հետ հանդիպումներ գրեթե միշտ եղել են»,- մեր հարցմանն ի պատասխան՝ ասաց Խաչատուր Քոքոբելյանը: