Կառավարման այն մոդելը, որով առաջնորդվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, դաշտում ապահովել է հարգանքի վրա հիմնված արդար մրցակցություն. Ռալֆ Յիրիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեռահաղորդակցության առաջատար օպերատորի կուտակած փորձը, տնտեսական զարգացման և մրցակցային հաջողության հասնելու գաղտնիքը վառ օրինակ են ծառայում տարբեր լսարանների համար: Ընկերության տասնամյա ձեռքբերումներին, բիզնես-ռազմավարությանն ու պատասխանատու գործունեությանը ծանոթանալու նպատակով, Առաջնորդության դպրոցի ուսանողները հանդիպել են գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ:

Ինտերակտիվ շփման արդյունքում, դասախոսության մասնակիցները ծանոթացել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի տասնամյա գործունեության հիմնական ձեռքբերումներին. տեխնոլոգիական նորարար լուծումների, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթի ներդրման և կիրառման, ինչպես նաև Հայաստանում միակ 4G (չորրորդ սերնդի) ցանցի գործարկման պատմությանը:

«Լինել առաջատար, նշանակում է ծառայել օրինակով. հստակ պատկերացնել բիզնեսի դերը՝ երկրի վարկանիշի բարձրացման և տնտեսության զարգացման հարցում: Մեզ համար դա եղել է պատասխանատվություն: Արդյունքում մենք դարձել ենք ոլորտի առաջատարը թե՛ բաժանորդների թվով (շուկայի ավելի քան 60% մասնաբաժին), և թե՛ սպասարկման կենտրոնների թվով (սպասարկման 86 կենտրոն՝ հանրապետությունով մեկ) և բացարձակ առաջատարը՝ բջջային ծածկույթի առումով (2G, 3G, 4G): Կառավարման այն մոդելը, որով առաջնորդվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, դաշտում ապահովել է հարգանքի վրա հիմնված արդար մրցակցություն, ինչից շահել են երկիրն ու հասարակությունը: Որ օղակում էլ լինեք ապագայում, հիշեք, որ հաջողված է այն գործը, որի արդյունքն արտացոլվում է ոչ միայն կոնկրետ ընկերության, ոլորտի այլև տնտեսության զարգացման վրա»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Դասախոսությանը ընթացքում ուսանողները ծանոթացել են գործընթացների թափանցիկ կառավարման համակարգի առավելություններին:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:




Լրահոս