Հայ և ռուս լրագրողներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G բազային կայան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին Երևանում են հավաքվել երիտասարդ լրագրողներ, լուսանկարիչներ և օպերատորներ Հայաստանից և Ռուսաստանից: Նրանք մասնակցելու են դասախոսությունների և վարպետության դասընթացների, այնուհետև 24 ժամ շարունակ շրջելու են Երևանում՝ հոդվածների, լուսանկարների և տեսանյութերի միջոցով լուսաբանելով մայրաքաղաքի կյանքը՝ 24 ժամվա կտրվածքով: Ապրիլի 1-ի 06:00-ից մինչև ապրիլի 2-ը 06:00-ը աշխարհը հնարավորություն կունենա հետևելու Երևանի կյանքին՝ 24.rusrep.ru կայքում:

Նախագծի մասնակիցները ցանկացել են ներկայացնել նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի աշխատանքը և տեսնել, թե ինչպես են մարդիկ աշխատում ընկերությունում: Իրենց հետաքրքրող հարցերը պարզելու համար երիտասարդ լրագրողներն այցելել են Երևանում գտնվող՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G բազային կայան, և հյուրընկալվել են ընկերության գլխամասային գրասենյակում:

29dba4e8-ead0-4b52-ad55-52221c162c83

551ad78c-dc4b-412d-84b2-a9878e8ea521

«Երևան 24»-ը փորձարարական լրագրության ժանրի հատուկ նախագիծ է՝ լրագրողների, լուսանկարիչների և օպերատորների համար: Նախագծի մասնակիցները շտապօգնության, հրշեջ ծառայության և ոստիկանության աշխատակիցների հետ կմեկնեն կանչերի, ցույց կտան հայտնիների առօրյան, կպարզեն՝ ինչ է տեղի ունենում թատրոնի կուլիսներում, կլինեն ծննդատանը և կշրջեն երևանյան շուկաներում: Մեր մայրաքաղաքի ռիթմը և առօրյան՝ հարյուրավոր տեքստային, ֆոտո և տեսանյութերում:

Նախագծի շրջանակում բոլոր տեսա-լուսանկարչական և տեքստային նյութերն ուղարկվում և ստացվում են, ինչպես նաև տեղադրվում են կայքերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G/4G ցանցի միջոցով: Ընկերությունն արտերկրից ժամանած շուրջ 80 մասնակիցներին և կազմակերպիչներին տրամադրել է հեռախոսահամարներ, ինչպես նաև 4G Wi-Fi երթուղիչներ՝ ցանցի ներսում անվճար խոսելու և համացանցով՝ 3G/4G ցանցերի միջոցով, նյութերի փոխանցումը և հեռարձակումն իրականացնելու համար:

ddb8cf34-688c-4bab-8bcf-56034ad101f3

Լավագույն աշխատանքները կընդգրկվեն նախագծի վերաբերյալ ծավալուն հոդվածում, որը հրապարակվելու է «Ռուսսկիյ Ռեպոռտյոռ» ամսագրում: Ռուսաստանի, Հայաստանի և Մերձավոր Արևելքի հարյուրավոր ընթերցողներ կծանոթանան քաղաքի կյանքին: Միջոցառման իրականացման համար կազմակերպիչները նախապես նկարահանման թույլտվություն են ստացել տարբեր հաստատություններից՝ կրթական հաստատություններ, թանգարաններ, սրճարաններ և ռեստորաններ, գիտական կենտրոններ, ժամանցի վայրեր, հիվանդանոցներ և քաղաքային ծառայություններ՝ փորձելով լուսաբանել մայրաքաղաքի կյանքի բոլոր ոլորտները: Յուրաքանչյուր մասնակից օրվա ընթացքում կայցելի նվազագույնը երկու հաստատություն: Սակայն դրանով նրանց աշխատանքը չի սահմանափակվում: Այդ օրը մասնակիցների համար լրագրողական հետազոտության առարկա է լինելու ամբողջ մայրաքաղաքը: Յուրաքանչյուր մասնակից պետք է այնպես կազմի երթուղին, որպեսզի հնարավորինս շատ վայրեր կարողանա այցելել: Փորձը ցույց է տալիս, որ ամենահետաքրքիր հոդվածների նյութ են դառնում քաղաքի պատահական վայրեր այցելությունները:

5d5d8f1d-6fa8-4f6f-9a42-aa1b29bcd4f6

Լրագրողական հոդվածները կազմվում են իրական ժամանակում, այնուհետև ուղարկվում կայքի ադմինիստրատորին՝ լուսանկարի կամ տեսանյութի հետ միասին: Այնուհետև հոդվածը հայտնվում է խմբագրական անձնակազմի մոտ, որում ընդգրկված են «Ռուսսկիյ Ռեպոռտյոռ» ամսագրի լրագրողներ, միջոցառման փորձառու մասնակիցներ, ֆոտոխմբագիրներ և սրբագիրներ: Խմբագրված նյութերը հրապարակվում են կայքի լրահոսում:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:




Լրահոս