Որքա՞ն կլինի Ստեփանակերտ-Երևան չվերթի տոմսի արժեքը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում հստակ չի պարզաբանել, թե ինչու դեռևս չի շահագործվում Ստեփանակերտի օդանավակայանը: Փոխնախարարը լրագրողների հարցին՝ ո՞րն է չգործելու պատճառը, եթե արդեն վաղուց այն պատրաստ է, նշել է, որ ինքն իրավասություն չունի այդ հարցին պատասխանելու:

ArmLur.am-ի թղթակցի հարցին՝ որքա՞ն կլինի Ստեփանակերտ-Երևան չվերթի տոմսի արժեքը, Տիգրան Գաբրիելյանն ասել է, որ, ըստ նախնական հաշվարկների՝ միակողմանի թռիչքը կարժենա մոտավորապես 18-22 հազար դրամ:

Միևնույն ժամանակ ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարարը հստակեցրել է, որ սա դեռևս չհաստատված գինն է, վերջնական որոշում այս պահի դրությամբ կայացված չէ:




Լրահոս