ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ ամենատարբեր մակարդակի չինովնիկների է իրավիրում Կառավարություն` քննարկելու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Վարչապետը մասնավորապես հետաքրքրվում է, թե ինչ դժգոհություններ կան այսօր ՀՀ շարքային քաղաքացու մոտ: Այսօր Սերժ Սարգսյանի վարչակազմին օդ ու ջրի պես անհրաժեշտ է հասարակության մեջ եղած լարվածությունը թեկուզ գոլորշի բաց թողնելու եղանակով մեղմելը, որպեսզի հանկարծ հեղափոխությունները իներցիայի ուժով չտեղափոխվեն Հայաստան: Բայց քանի որ Կառավարությունը փող չունի, ուստի հյուր-չինովնիկների հետ քննարկվում են բոլոր տարբերակներն ու հնարավոր քայլերը, որոնցով կարելի է լուծել խնդիրը առանց լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ ներդնելու կամ գոնե «հարուստների հաշվին»: Ըստ այդմ` առաջիկայում սպասվում են փոփոխություններ մաքսային ոլորտում եւ ապահովագրական ընկերությունների գործունեության մասով:




Լրահոս