Վրաստանը կարող է առաջարկել Հայաստանին և Ադրբեջանին բանակցություններ վարել Թբիլիսիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանը կարող է առաջարկել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ բանակցություններ վարել Թբիլիսիում: Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Վոլսկին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Լեռնային Ղարաբաղում ռազմական կոնֆլիկտի վերսկսումը սպառնալիք է ստեղծում Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ ջանքեր պետք է ցուցաբերվեն միջազգային հանրության կողմից: Մենք կարող ենք Թբիլիսիում ԼՂ իրավիճակի շուրջ խաղաղ բանակացությունների անցկացման առաջարկ անել»,-հայտարարել է Վոլսկին:

Բացի այդ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Լևան Բերձենիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի ցանկացած կառավարությունում պահպանվել են Հայաստանի և Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունները:




Լրահոս