Մենք չենք մեղադրում Թուրքիային ԼՂ հակամարտության սրացումը հրահրելու մեջ. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան պետք է դադարեցնի աջակցությունն ահաբեկիչներին և միջամտությունն այլ երկրների ներքին գործերին: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք չենք մեղադրում որևէ երրորդ ուժի և արտաքին խաղացողների այն բանի մեջ, որ հենց նրանք են հրահրել ԼՂ հակամարտության սրացումը: Մենք չենք մեղադրում նաև Անկարային»,-ասել Լավրովը:

«Չեմ կարող դատել, թե ինչ դեր է Անկարան խաղում կամ չի խաղում կամ շարունակում է խաղալ ԼՂ-ում, սակայն այժմ կարևոր է, որպեսզի Անկարան դադարեցնի աջակցությունն ահաբեկիչներին»,-հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:

Խոսելով Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին՝ Լավրովն ընդգծել է, որ կոնֆլիկտի ռազմական լուծում չի կարող լինել:

«Մենք շարունակում կոնտակտի մեջ գտնվել Երևանի և Բաքվի հետ, որպեսզի Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի ազդանշանները որևէ կերպ լսելի լինեն»,-նշել է Լավրովը:




Լրահոս