Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա 8 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա գյուղի վարչական տարածքում բախվել են Toyota Rav4 մակնիշի 16 ԼԼ 806 և ВАЗ 2102 մակնիշի 28 ՊՏ 449 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց մեջ են նաև անչափահաս երեխաներ: Պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը: 
Մանրամասները`  http://shamshyan.com/arm/2013-08-04-car-accident-1375628797.html
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 




Լրահոս