
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Զինավան թաղամասի թիվ 2 շենքի մուտքում, օգոստոսի 4-ին, երեկոյան ժամը 20-ին, արկ է հայտնաբերվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի սակրավորների խումբը: Հրշեջ-փրկարարները եւ ՀՆՓԱԻ սակրավորները վնասազերծել են արկի պարկուճը եւ հանձնել Աբովյանի ոստիկանության բաժնի աշխատակիցներին: