
Մոսկվայի մարզի Նոգինսկ քաղաքում կրկին հայ գործարարի են սպանել։
REGNUM-ի փոխանցմամբ` օգոստոսի 5-ին աչքին հրազենային վնասվածքով Նագինսկի շրջանային հիվանդանոց է տեղափոխվել Հայաստանի քաղաքացի 42-ամյա մի տղամարդ, ով մահացել է: Նշվում է, որ սպանության պատճառ կարող է լինել տուժողի գործարարական գործունեությունը: Դեպքի վայրից առգրավվել է կրակված փամփուշտ և բեյսբոլի փայտ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ,Սպանությունե հոդվածի հատկանիշներով: Կատարվում է հետաքննություն: