ՀՀ տարածքում սպասվում է կարճատեվ անձրեվ եվ ամպրոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում` օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 8-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 7-9-ը կնվազի 4-5 աստիճանով: 
Երևանում` օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Օգոստոսի 8-10-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ: 




Լրահոս