Հրադադարը չպետք է մեզ թուլացնի. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բաքվում սկսվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը:

«Չպետք է անտեսել Լեռնային Ղարաբաղի հարցը նույնիսկ հրադադարի մասին համաձայնագրերի պայմաններում»,-հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Պետք չէ թուլանալ»,-Regnum-ը մեջբերում է Լավրովի խոսքը:

Նա նաև կոչ է արել կոնֆլիկտի քաղաքական լուծում գտնել:  Լավրովը հույս է հայտնել, որ կոնֆլիկտի բոլոր կողմերը կպահպանեն Լեռնային Ղարաբաղի տարածքում հաստատված հրադադարի ռեժիմը:




Լրահոս