Արայիկ Հարությունյանը ընդունել է ՍԴՀԿ ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 8-ին հանդիպել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ներկայացուցիչներին՝ ատենապետ Նարեկ Գալստյանի գլխավորությամբ:

Վարչապետը կարևորել է ապագայի անելիքները ծրագրավորելու ընթացքում ողջ հայության համախմբվածությունը և շնորհակալություն հայտնել նրանց՝ Արցախին ցուցաբերած օժանդակության համար: Ա. Հարությունյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է բոլոր ռեսուրսներն ուղղել Արցախի անվտանգության ամրապնդման գործին, և դրանում յուրաքանչյուր հայ պետք է իր ներդրումն ունենա:
Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի խոսքով՝ Արցախի խնդիրը ողջ հայության խնդիրն է, և նրանք պատրաստ են ցանկացած հարցում ցուցաբերելու իրենց աջակցությունն Արցախին:




Լրահոս