Օբաման հայտնել է իր մեծագույն սխալի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հարցազրույց է տվել Fox News հեռուստաալիքին, որի ժամանակ հայտնել է իր մեծագույն սխալի մասին:

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին դեռևս կես տարի կա, սակայն Բարաք Օբաման արդեն ամփոփում է իր նախագահության տարիները:

Իր գլխավոր սխալի մասին հարցին Օբաման խոստովանել է. «Հնարավոր է, որ դա Լիբիայում միջամտությունից հետո ծրագիր նախապատրաստելու անկարողությունն էր: Այդ պահին ես տվյալ օպերացիան ճիշտ քայլ համարեցի»:

Օբաման հայտնել է նաև իր ձեռքբերումների մասին: Նրա խոսքով՝ դա «մեծ դեպրեսիայից» ԱՄՆ-ի տնտեսության փրկությունն էր: ԱՄՆ նախագահը հայտնել է իր մեկ այլ հաջողության մասին, այն է՝ ահաբեկչության դեմ պայքարը:




Լրահոս