Արթուր Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը հաղթել են Թուրքիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր Հովհանիսյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը նվաճել են քառորդ եզրափակիչի ուղեգրեր:

Հովհաննիսյանը հաղթել է Բուլղարիան ներկայացնող Տինկո Բանաբակովին, իսկ Բաչկովը առավելության է հասել իտալացի Վիչենցո Արեչայի նկատմամբ, հաղորդում բեն ՀԲՖ-ից: Քառորդ եզրափակչի մենամարտերը տեղի կունենան ապրիլի 13-ին:

Ապրիլի 11-ին հաղթանակ էր տարել նաեւ Անուշ Գրիգորյանը:

Հայաստանի ներկայացուցիչներից ապրիլի 11-ին ռինգ դուրս կգա նաեւ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը:

 




Լրահոս