Սիրիացիները նոր խորհրդարան են ընտրում հարաբերական հրադադարի պայմաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սիրիայում խորհրդարանական ընտրություններ են: Բացվել են ավելի քան 7300 ընտրատեղամասեր: Քվեարկությունը կտևի ավելի քան 19 ժամ, փոխանցում է «Իզվեստիա» պարբերականը:

Սիրիայի Ազգային ժողովում հավակնում են մի քանի հազարավոր թեկնածուներ:

Ինչպես հայտնում է սիրիական SANA գործակալությունը, ընտրությունների հարցով երկրի բարձրագույն դատական կոմիտեն որոշում է կայացրել, որ Իդլիբ, Ռաքքա, Հալեպ, Դեյր-էզ-Զոր, Դերաա նահանգների փախստականները նույնպես պետք է հնարավորություն ունենան հայտնել իրենց քաղաքացիական դիրքորոշումը:

Այս ընտրությունները կդառնան երկրորդ Սիրիայում ռազմական կոնֆլիկտի սկզբից: Նախորդ ընտրությունները կայացել են 2012թ.:

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր կնոջ հետ մեկնել էր ընտրական տեղամաս:




Լրահոս