Ապրիլի 4-10-ն ընկած ժամանակահատվածում քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 182 հեռախոսազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 182 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 146-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 36 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 45 հեռախոսազանգ, որոնցից 35-ին լուծում է տրվել, իսկ 10-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:




Լրահոս