Մեդվեդևը 2015թ. 8,8 միլիոն ռուբլի է վաստակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 2015թ. մոտ 8,8 միլիոն ռուբլի է վաստակել: Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

2014թ. նրա եկամուտը կազմել է ավելի քան 8 մլն ռումբի, իսկ 2013թ.՝ 4,2 մլն ռուբլի:

Անցած տարիներին հրապարակված հայտարարագրերի համաձայն՝ Մեդվեդևը 49 տարվա վարձակալության է վերցրել 47 ակր հողատարածք, 367,8 քառ մ տարածքով բնակարան, ինչպես նաև 2 մեքենա՝ ԳԱԶ-20 և ԳԱԶ-21:

Նշվում է, որ ՌԴ կառավարության ղեկավարի կինն այս տարի ևս ոչինչ չի վաստակել: Նրան են պատկանում Volkswagen Golf մեքենան, 2 ավտոտանկ, ինչպես նաև 367,8 քառ մ տարածքով բնակարան:




Լրահոս