Հրազդանի ընտրություններն ակտիվ են անցնում. քանի ընտրող է մասնակցել 11:00-ի դրությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

11:00-ի դրությամբ Հրազդանի 27 հազար ընտրողներից ընտրության է մասնակցել 6778 քաղաքացի:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը անցած օրերին մանրազնին ուսումնասիրել է քաղաքի բոլոր 28 ընտրատարածքների ընտրացուցակները: Նրա թիմի անդամները մեկ առ մեկ ներկա-բացակա են արել ընտրողներին և կազմել իրական ընտրացուցակ` իրական բնակիչների անուններով:

Տեղեկացնենք, որ թեև պաշտոնական ընտրացուցակներում պաշտոնապես ներկայացված են մոտ 44 հազար ընտրողներ, սակայն իրականում Հրազդանում ընտրողների թիվը մոտ 27 հազար է կազմում:




Լրահոս