Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի հրապարակել ընտրության մասնակցած անձանց թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

20:00-ի դրությամբ  Հրազդանի թիվ  28 ընտրատարածքներում քվեարկության պրոցեսն ավարտվեց: Արդեն անցել է 40 րոպե, սակայն դեռևս ընտրողների մասնկացության վերջնական թիվ ներկայացված չէ: Թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանից փորձեցինք ճշտել, թե երբ տվյալները հասանելի կլինեն: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ չեն կարող ասել` երբ կհայտարարվի վերջնական արդյունքը:

Հիշեցնենք, որ այսօր Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի 36 համայնքներում նշանակված  է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 36 համայնքից 3-ում՝ Հրազդանում, Սպիտակաում եւ Թալինում քաղաքապետ են ընտրում: Հրազդանում առաջադրվել են՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը (ՀՀԿ), նախկին քաղաքապետ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) եւ Արթուր Միսակյան («Հայկական վերածնունդ» կուսակցություն): Հրազդանում պայքրն ընթանում է Սասուն Միքայելյանի եւ Արամ Դանիելյանի միջեւ:




Լրահոս