Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը պարտվեց օլիմպիական ուղեգրի համար մենամարտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Սամսուն քաղաքում ավարտվել է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանշային մրցաշարի եզրափակիչ մենամարտերի 2­-րդ օրը: Ապրիլի 17-­ին ռինգ է դուրս եկել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ով պայքարելու էր 3­ րդ տեղի և օլիմպիական ուղեգրի համար: Բրոնզե մեդալի համար մենամարտում Բաչկովի մրցակիցն էր Թուրքիան ներկայացնող Բաթուհան Գոզցենը: Թուրք բնցքամարտիկն ավելի ուժեղ է գտնվել և թույլ չի տվել Բաչկովին Հայաստանի բռնցքամարտի հավաքականի համար Թուրքիայում 5-­րդ օլիմպիական ուղեգիրը նվաճել: Այսպիսով՝ Հայաստանի՝ 10 մարզիկներով Թուրքիա մեկնած բռնցքամարտի հավաքականը Սամսունի մրցաշարից վերադառնում է բավականին հարուստ «ավարով». հայ բռնցքամարտիկները նվաճեցին Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:




Լրահոս