Անօդաչու թռչող սարքը բախվել է British Airways-ի ինքնաթիռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

British Airways ավիաընկերության ինքնաթիռը Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում վայրէջքի ժամանակ բախվել է անօդաչու թռչող սարքին, փոխանցում է The Daily Mail-ը:

«Օդաչուն կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել BA 727 չվերթը»,- հայտնել են օդանավակայանում:

Ինքնաթիռի զննման ժամանակ խնդիրներ չեն հայտնաբերվել: Հայտնի է, որ ԱԹՍ-ն դիպել է ինքնաթիռի ճակատային մասին:

Հաղորդվում է նաև, որ ինքնաթիռում 137 մարդ է գտնվել:




Լրահոս