ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՏՐՈՒԿ, ՑԻՎԻԼ ԵՎ ՀԱՆԿԱՐԾՔաղաքական համապատասխան որոշումն, ըստ ամենայնի, ընդունված է, եւ երեկ Արդյունաբերողների եւ  գործարարների միության նախագահության նիստում միության նախագահ Արսեն Ղազարյանը իշխանություններից հանկարծ պահանջել է «սանձել օլիգոպոլիաները»: Մարդ, որը, ըստ տրամաբանության, պետք է խոսեր գործարարների օգտին, ճիշտ հակառակ բանն է արել: Գործարարների կոլեգիայի նիստում Հայաստանի բիզնես ոլորտի խնդիրների վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարի հետ խոսվել է Արսեն Ղազարյանի խորհրդով` «համարձակ, սուր, կտրուկ, բայց քաղաքակիրթ»: Տիգրան Դավթյանն էլ  գործարարներին  խոստացել է, որ բանակցություններ կվարեն Եվրամիության երկրների հետ ազատ առեւտրի ռեժիմի անցնելու ուղղությամբ: Երեկ մեկ այլ ասուլիսի ժամանակ էլ միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը հայտարարել է, թե  երկրում գրանցված 140 հազ. տնտեսվարողները պետք է ապահովեին ոչ թե 9 մլրդ դոլարի, այլ 20 մլրդի ՀՆԱ: Նա ասել է,որ գործարարը  միշտ էլ կաշառք կտա, կարեւորը «վերցնողին բռնենք»: Նրա հետ բանավիճող ԱԺ տնտեսական հարցերի  հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ հակադրվել է. «Բիզնեսմենները երազում են երկու անգամ ավելի շատ տալ պետությանը, քան թե 100 դրամ չինովնիկին»:ԾԱԾԿԱԴՄՓՈՑՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է 2010 թվականին բանակում տեղի ունեցած մահացությունների վիճակագրությունը: Ըստ այդմ` անցած տարվա ընթացքում բանակում մահվան 42 դեպքերից միայն 10-ի վերաբերյալ է ՊՆ-ը հաղորդագրություն տարածել, իսկ դեպքերի մեծամասնությունը կանոնադրական հարաբերությունների խախտման հետեւանք  են: Սեյրան Օհանյանն էլ ԵՊՀ-ում խրոխտ հայտարարել է. «Ադրբեջանի կողմից  ոչ մի ոտնձգություն անպատիժ չի մնա»։ Նախարարը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերի հետ շփման գծում կարգուկանոն հաստատելու ուղղությամբ լուրջ աշխատանք է իրականացվում։ «Այդ է պատճառը, որ վիրավորների եւ զոհերի մեծ թիվը ոչ թե խախտումների, այլ ադրբեջանական դիպուկահարների «լավ» աշխատանքի արդյունք է»: Նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է Հայաստանին ներգրավել զինասպառությունների մրցարշավ:«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՒՈՒՆ» ԵՎ ԺԿ«Ժառանգությունը» «Ձախողված քաղաքական հաշվեհարդար» վերտառությամբ հաղորդագրություն է տարածել. «Հասարակության համար ակնհայտ են այս շինծու քրեական գործի անբարո նպատակներն ու պատվիրատուները: Քաղաքական մրցակիցների դեմ նման մեթոդի կիրառումն ընդամենը շարունակությունն է իշխանությունների վախի արտահայտման»: Զարուհի Փոստանջյանին իրենց  աջակցությունն են հայտնել  «Սարդարապատ» նախաձեռնության հիմնադիր Ժիրայր Սեյֆիլյանը եւ ԺԿ-ն` Կարապետիչի գլխավորությամբ:




Լրահոս